Կեբրադա դե Ումաուակա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կեբրադա դե Ումաուակա
La Quebrada de Humahuaca
Կեբրադա դե Ումաուակա
La Quebrada de Humahuaca*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Արգենտինա
Տիպ մշակութային
Չափանիշներ ii, iv, v
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Լատինական Ամերիկա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2003 հուլիս 2  (27 նստաշրջան)
Համար 1116
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Ումաուակա կիրճ կամ Կեբրադա դե Ումաուակա հովիտ (իսպ.՝ La Quebrada de Humahuaca), գեղատեսիլ հովիտ Արգենտինայի հյուսիս-արևմուտքում, ՅՈԻՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության օբյեկտ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ումաուակայի հովիտը հյուսիսից հարավ ձգվում է 155 կմ և տեղաբաշխված է ծովի մակարդակից 2 կմ-ից ավել բարձրության վրա, որը դեպի հյուսիս ավելանում է։ Գտնվում է Ժուժույ գավառի տարածքում, Բուենոս Այրես քաղաքից մոտավորապես 1649 կմ հեռավորության վրա։ Իր անվանումը ստացել է Ումաուակա ոչ մեծ քաղաքից (իսպ.՝ Humahuaca): Հովտի միջով հոսում է Ռիո Գրանդե գետը, որն ամռանը ավելի ջրառատ է, քան ձմռանը, ինչը կապված է տեղական կլիմայի առանձնահատկությունների հետ։ Հովիտը համարվում է տարածաշրջանի տնտեսական և մշակութային կապերի խաչմերուկ, այն բնակեցված է եղել հնագույն ժամանակներից, ավելի քան 10 000 տարի առաջ, բնիկ ամերիկյան ժողովուրդներով։ Միջնադարում հովտով են անցել Ինկերի կայսրության քարավանային ուղիները, հետագայում Ռիո-դե-Լա-Պլատայի փոխարքայության ուղիները։ Հովտի տարածքում են տեղի ունեցել արգենտինական ազատագրական պատերազմի կարևորագույն մարտերը։ 2003 թվականի հուլիսի 2-ից ընդգրկված է մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեբրադա դե Ումաուակա» հոդվածին։